Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերելու «Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգին ու կարծես թե մոտ է գործարքի կայացմանը, քանի որ մերսիսայդցիները որքան էլ ձգտում են ֆուտբոլիստին իրենց կազմում պահել` առաջարկելով երկարաժամկետ պայմանագիր, սակայն ոնց որ թե ընդհանուր հայտարարի չեն գալիս: Ասում են, որ ֆուտբոլիստին արքայական ակումբում տեսնելու հարցում առանձնապես շահագրգռված է Կառլո Անչելոտին: Եթե «Ռեալն» այսպես վճռական է տրամադրված, դժվար թե ցանկությունն իրականության չվերածի, քանզի նրա ֆինանսական հնարավորությունը նույնիսկ առանձին վերցրած երկրներ չունեն: Թե խոսքը նաև ինչ երկրի է վերաբերում, թույլ տվեք չմասնավորեցնել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ